18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վատթարագույնը` երկու տարուց. Պուտինը վստահ է, որ իրավիճակը բարելավվելու է

Սկսելով ասուլիսը` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփեց 2014 թվականը, խոսեց գրանցած հաջողությունների մասին:

Անդրադառնալով ներկայումս տիրող իրավիճակին` ռուբլու անկմանը, Պուտինն ասել է, որ ներկայիս իրավիճակն առաջին հերթին արտաքին գործոններով է պայմանավորված` նախ եւ առաջ` նավթի գնից, որին հետեւում գազի գինը: Սակայն նախագահը նշել է, որ Կենտրոնական բանկը իրավիճակի պարագայում ճիշտ ուղղությամբ ու ադեկվատ քայլեր է անում:

“Ռուբլու երեկվա ու այսօրվա բարձացումը հուսով եմ կպահպանվի, դա իհարկե հնարավոր է: Մենք պատրաստվում ենք ուշադրությունը սեւեել այն մարդկանց օգնելու վրա, ովքեր դրանց կարիքն իսկապես ունեն: Եթե իրավիճակը ոչ բարվոք կերպով շարունակվի, որոշ բաներ անշուշտ կկրճատվեն, սակայն միեւնույն ժամանակ այս իրավիճակից դուրս գալը անխուսափելի է: Մեր տնտեսությունը դուրս կգա այս իրավիճակից, վատթարագույն դեպքում, երկու տարվա մեջ”:

Պուտինը նշել է, որ կյանքը կստիպի դուրս գալ այս ծանր իրավիճակից: “Մենք իհարկե մեր տնտեսական բոլոր պարտավորությունները կիրականացնենք, իրավիճակն իր բնականոն հունին կանցնի”,- ասել է նա:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ