18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Մինչեւ հիմա փող եք աշխատել …”

Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրատապ խորհրդակցության է հրավիրել ֆինանսական պատասխանատուներին, նաեւ խոշոր գործարարներին: Սերժ Սարգսյանը զգուշացրել է` սպեկուլյատիվ դրսեւորումները չեն ներվելու: 

Երկրի ղեկավարին տեղեկացրել են, որ տվյալ պահին ՀՀ բանկերը մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս են կրել: “Մինչեւ հիմա փող եք աշխատել, մեկ-երկու ամիս էլ շահույթ մի հետապնդեք, աշխատեք ժողովրդի համար”,-հատարարել է նախագահը: 

Հանձնարարվել է երկրից դոլար չարտահանել: Ֆինանսկան ոլորտի պատասխանատուները նշել են, որ այս պահին դոլարը գերարժեվորված է, ինչին նպաստում է խուճապային տրամադրությունը: Դոլարի ինքնարժեքն շուկայական գնից ցածր է: 

Մասնագետները իրավիճակի կայունացմանն ուղղված կոնկրետ քայլեր չեն առաջարկել, ասել են “համաշխարհային շուկայում ամեն րոպե իրավիճակ է փոխվում”:

Հավելենք, դեկտեմբերի 18-ի առավոտյան, Հայաստանի առեւտրային բանկերում եւ փոխանակման կետերում դոլարի առքի գինը երեկվա համեմատ, միանգամից նվազել է: Ժամը 11:00-ի դրությամբ՝ մեկ դոլարի առքի նվազագույն գինը 450 դրամ է, առավելագույնը՝ 520, վաճառքի նվազագույն արժեքը 510 դրամ է, առավելագույնը` 550դրամ:

Միջին փոխարժեքն է 494` առքի եւ 529,95 դրամ վաճառքի դեպքում: Դեկտեմբերի 17-ի համեմատ դրամն արժեւորվել է 8.39 կետով առքի եւ 2.84 կետով վաճառքի դեպքում:

Հիշեցնենք, դոլարը երեկ վաճառվում էր 585 դրամով:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ