10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 18, 2014

Պահանջելու են վարչապետից. իրավիճակը անկառավարելի է

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք պահանջում են կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու գները և բացառելու դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։ Դեկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին կոչ են անում բոլորին լինել Կառավարության շենքի մոտ .՛՛Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճը անկառավարելի է, ընդ որում, […]

Արմեն Երիցյանը` ՆԳ նախարա՞ր

”Ինչ է նշանակում բախտ բերել կամ չբերել, ես իմ աշխատանքն եմ կատարել և կատարելու եմ, բախտի բերելու խնդիր չկա՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր բախտը չբերեց, քանի որ դոլարի տատանման հետևանքով արտագաղթի նոր ալիք է հասունանում երկրում: ՛՛Ինչպես աշխատել եմ, այնպես էլ […]

Դատապարտյալների հիվանդանոցից ազատ է արձակվել Յուրի Վարդանյանի որդին

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով, ազատ է արձակվել: Ըստ մամուլի հրապարակումների,  նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց քրեակատարողական հիմնարկների վարչության  հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Վարդանյանն ազատ է արձակվել երեկ: Նա 2  ամիս գտնվել է “Դատապարտյալների հիվանդանոցում”, որտեղ […]

Բաց նամակ Արցախի նախագահին

Հարգելի Բակո Սահակյան, Արցախում մասնավոր տեղեկատվական հեռուստաալիքի բացման անհրաժեշտությունը բազմիցս շոշափվել է լրագրողական եւ հանրային շրջանակներում։ Նշվել է, որ ժողովրդավարական պետության անբաժան բաղադրիչներն են ներքին քաղաքական ու հասարակական գործընթացների թափանցիկությունը եւ այդ դաշտերում գործող ուժերի առողջ մրցակցությունը։ Ակնհայտ է, որ միջազգային ճանաչում հայցող երկրում անկախ տեղեկատվական հեռուստատեսության բացակայությունը բացասական քաղաքական գործոն է։ Արցախի լրատվական դաշտում […]

Տնտեսությունում արտակարգ իրավիճակ չկա. դրամը կայունանում է

՛՛Ամեն ինչ նորմալանում է և կշարունակվի նորմալանալ՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` վստահեցնելով, որ տնտեսությունում արտակարգ իրավիճակ չի ձևավորվել: ՛՛Աստիճանաբար դրամը կայունանում է և կշարունակի կայունանալ՛՛,-հավելեց նա: Ինչ վերաբերում է Կառավարության նիստում հաստատված սահհամաներձ մի քնաի համայնքների բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը, արդյոք հնարավոր չէ՞ր ամբողջությամբ […]

Իրավունք չունի դեպուտատին պատժել /վիդեո/

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ տնտեսական նման անկայուն իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ սպեկուլյացիաներն են բավականին շատ: ՛՛Կանխարգելիչ ֆունկիցաներ պետք է իրականացվեն՛՛,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, որ շաքարի բիզնեսով զբաղվող Սամվել Ալեքսանյանը շաքարը թանկացրել է, արդյոք նրա նկատմամբ պատժամիջոց կկիրառվի, նա պատասխանեց, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կուսումնասիրի […]

Պուտինը` Ուկրաինայի մասին

Պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին` Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ ասել է, որ հարցի խաղաղ կարգավորումը կարեւորագույնն է: Խոսելով ռուս զինվորականների ներկայությունից Դոնբասում` Պուտինն ասել է, որ նրանք, ովքեր ինքնակամ, սրտի թելադրանքով այդ կռիվներին մասնակցում են, իրենց կամքով են դա անում, նրանք դրա համար չեն վճարվում, դա միայն իրենց ցանկությունն է: “Կարեւոր է, որպեսզի Կիեւի իշխանությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի