26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատապարտյալների հիվանդանոցից ազատ է արձակվել Յուրի Վարդանյանի որդին

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով, ազատ է արձակվել: Ըստ մամուլի հրապարակումների,  նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատում:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց քրեակատարողական հիմնարկների վարչության  հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Վարդանյանն ազատ է արձակվել երեկ: Նա 2  ամիս գտնվել է “Դատապարտյալների հիվանդանոցում”, որտեղ ընդունել է վճռով նախատեսված հարկադիր բուժում: Նա ազատազրկման մեջ էր մոտ 1,5 տարի: Ըստ Ղլեչյանի, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը նախեւառաջ որոշում է ՔԿՀ-ն, նիստ է գումարում, միջնորդագիր է ներկայացնում անկախ հանձնաժողովին, որն էլ այն բավարարում է եւ ուղարկում դատարան:

 Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Նապոլեոն Օհանյանը վճռով Դավիթ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով` թմրամիջոցների մաքսանենգություն եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ