09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Արմեն Երիցյանը` ՆԳ նախարա՞ր

”Ինչ է նշանակում բախտ բերել կամ չբերել, ես իմ աշխատանքն եմ կատարել և կատարելու եմ, բախտի բերելու խնդիր չկա՛՛,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր բախտը չբերեց, քանի որ դոլարի տատանման հետևանքով արտագաղթի նոր ալիք է հասունանում երկրում:

՛՛Ինչպես աշխատել եմ, այնպես էլ աշխատելու եմ՛՛,-հավելեց նախարարը: Ինչ վերաբերում է լուրերին, թե իրեն են տեսնում Ներքին գործերի նախարարի պաշտոնում, որի ձևավորման մասին լուրեր կան, Երիցյանն ասաց. ՛՛Այդպիսի բան չի եղել: Ես ձգտում եմ իմ առջև դրված խնդիրները կատարել՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ