Պահանջելու են վարչապետից. իրավիճակը անկառավարելի է
Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք պահանջում են կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու գները և բացառելու դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։
Դեկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին կոչ են անում բոլորին լինել Կառավարության շենքի մոտ .՛՛Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճը անկառավարելի է, ընդ որում, բարձրանում է թե ներմուծվող ապրանքների, թե տեղական արտադրության ապրանքների ու ծառայությունների գները. սա ոչ այլ ինչ է, քան աշխատավարձերի ու թոշակների նվազեցում, քանի որ դրամի գնողունակությունը մոտ 30 տոկոսով արդեն իսկ իջել է և անհայտ է, թե մեզ ինչ է սպասում։ Մենք չենք կարող դիտորդ լինել այս իրավիճակում՛՛,-ասված է տարածած հայտարարության մեջ:
Նախաձեռնության անդամ Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ պահանջելու են ԵՏՄ-ից հրաժարում, որպեսզի հայկական շուկան դուրս գա պատժամիջոցների գործողության ոլորտից.՛՛Պահանջելու ենք վարչապետը իջնի որ իրեն փոխանցենք պահանջները, ու նրան ժամանակ ենք տալու որպեսզի լուծման եզրեր գտնեն, որոշ ժամանակ անց՝ց կհավաքվենք, ոպեսզի լսենք վարչապետի պատասխանը: Իրենք են կառավարությունը, թող իրենք ել մտածեն, քաղաքացին ուզում է ունենա վճարունակ դրամ՛՛:
Նախաձեռնության մեկ այլ անդամ Հասմիկ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ ակցիան շարունակական է լինելու, մինչև արդյունքի չհասնեն:.՛՛Ինքնաբուխ ակցիա է և չգիտես ամեն պահի ինչ կարող է լինել՛՛: