13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տնտեսությունում արտակարգ իրավիճակ չկա. դրամը կայունանում է

՛՛Ամեն ինչ նորմալանում է և կշարունակվի նորմալանալ՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` վստահեցնելով, որ տնտեսությունում արտակարգ իրավիճակ չի ձևավորվել: ՛՛Աստիճանաբար դրամը կայունանում է և կշարունակի կայունանալ՛՛,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է Կառավարության նիստում հաստատված սահհամաներձ մի քնաի համայնքների բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը, արդյոք հնարավոր չէ՞ր ամբողջությամբ հատուցել, նախարարը նկատեց.
՛՛32 համայնքների 50 տոկոսը որ փոխհատուցվում է Կառավարության կողմից, գտնում եմ, որ դա նորմալ օգնություն է համայնքներին. մենք շարունակելու ենք աջակցությունը և բոլոր ուղղություններով այն լինելու է՛՛:

Նախարարը նշեց, որ երկուշաբթի օրվանից լինելու է բոլոր մարզերում և ծանոթանալու է համայնքի խնդիրների հետ.
՛՛Երեկ բոլոր մարզպետերի հետ եմ խոսել, աշխատանքները մենք տանում ենք բոլոր ուղղություններով՛՛,-հավաստիացրեց Երիցյանը` նկատելով, որ յուրաքանչյուր համայնք իր խնդիրն ունի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ