21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Քուրդ պաշտոնյան ներողություն է խնդրել հայերից

Մարդինի ազգությամբ քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը Ստոկհոլմում անցկացվող սեմինարի ժամանակ ներողություն է խնդրել ասորիներից, եզդիներից և հայերից, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական “Ռադիքալ” լրատվական կայքի՝ Ահմեթ Թյուրքը հայտնել է, որ ցավում է 1915 թվականի ցեղասպանությանը որոշ քրդական ցեղախմբերի հանցակցության համար:  Ըստ բանախոսի՝  քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ:

Թյուրքը ելույթի ժամանակ նշել է, որ  ասորիները, հայերն ու եզդիները «Քուրդիստանի» իրական տերերն են և այն որքան քրդերի, նույնքան էլ այդ ժողովուրդների հողն է: Նա մեղադրանք է հնչեցրել առ այն, որ 1911 թվականի «Միություն և առաջադիմություն» կուսկացության (İttihat ve Terakki Partisi՝ երիտթուրքեր) կայացրած որոշումները կիրառվել են Թուրքիայի հանրապետության ամբողջ շրջանում և այդ ընկալումը շարունակվում է անգամ այսօր:

Թյուրքը հայտարարել է նաև, որ ավելի քան 30 տարի շարունակվող քրդական ազատագրական պայքարը ոչ միայն քրդերի, այլև  Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների ազատության պայքարն է:

Տեղեկացնենք, որ ստոկհոլմյան սեմինարին սեմիներին շվեդական Սիգտունա քաղաքապետարանի կողմից հրավիրված Մարդինի համաքաղաքապետեր Ահմեթ Թյուրքից, Ֆեբրունիե Աքյոլից բացի մասնակցել է նաև թուրք գիտնական Ռագըփ Զարաքոլուն:

Ermenihaber.am


KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ