12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2014

ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցվել են. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ: “Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի “Զոդի զորմաս”-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել՝ զորամասի հրամանատար Սերյոժա Գեւորգյանի […]

Ինչո՞ւ է ԲՀԿ-ական պատգամավորը փոխել ազգանունը. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Ստեփան Մարգարյանը ժամանակին փոխել է ազգանունը. Ղարագեբակյանը՝ Մարգարյանի: “Ասում են՝ դա արել է, երբ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականն էր, թեև նա հերքում է այդ փաստը: Իսկ ինչո՞ւ փոխեցիք: “Որովհետև իմ տոհմական ազգանունն է Մարգարյան: Ղարագեբակյանն Էրզրումի շրջանում այսօր գոյություն ունեցող գյուղ է, դա իմ պապի պապի գյուղն է. էդ ազգանունն էդտեղից է […]

ՀԱԿ անդամը Ծառուկյանին “կարոտո՜վ” է հիշում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերին այդպես էլ չմասնակցեց”,-հարցրինք օրերս վերջինիս հետ հանդիպած ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանին: “Շատ լավ եմ վերաբերվում,- մեծ ոգևորությամբ պատասխանեց նա:- Զբաղված մարդ է, դրա համար էլ չի գալիս”: Ձեզ հետ հանդիպումներո՞վ է զբաղված: “Ինձ հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել…”: Ափսոսանքո՛վ եք ասում, […]

Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի քաղաքապետարանում կրկին ակտիվացել են տրանսպորտի սակագինը թանկացնելու վերաբերյալ խոսակցությունները: “Այս անգամ առիթը  դոլարի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ գազալցակայանները գազի 1 խ/մ թանկացրել են 10-ից 15 տոկոսով: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, որ երթուղիներ սպասարկողները արդեն իսկ դիմում են իրենց գազի գնի թանկացման […]

Տաքսիստը ջարդել է մարմնավաճառի քիթը, կրակել է ճակատին` իր երեխային անիծելու համար. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Ռոման Դավթյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 6-ին, առավոտյան ժամը 8-ին Երևան քաղաքի “Կարմիր բլուր” գերեզմանատան տարածքում Ռոման Դավթյանն իր կողմից օգտագործվող “Ֆոլքսվագեն գոլֆ” մեքենայի մեջ Լիանա Պ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռունցքներով հարվածել է նրա դեմքի ու […]

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում գազն ամենաշատն է թանկացել. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ բնական գազի հերթական թանկացման փաստն արձանագրվեց ավտոգազալցակայանների օրինակով: “Երեկ արդեն գազալցակայաններում 1 խմ գազն արժե 210 դրամ, իսկ որոշ գազալցակայաններում՝ անգամ 230 դրամ: Մինչդեռ նախկինում նույն՝ 1 խմ գազի դիմաց լցակայաններում վարորդներից պահանջում էին 170-190 դրամ: Ուշագրավ է, որ 1 խմ գազի դիմաց 230 դրամ պահանջում են հիմնականում Գագիկ Ծառուկյանին պատկանող […]

Դանդաղ անկում է ապրում. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ այս շաբաթվա սկզբից ՀՀ Կենտրոնական բանկը ամեն օր 6-ական մլն դոլար է աճուրդով վաճառում, սակայն դա ոչ մի կերպ չի դադարեցնում դրամի արժեզրկումը: “Երեկ դոլարի գինը Հայաստանում աճել է եւս 3 դրամ 38 լումայով: Եթե այդ աճուրդների առաջին օրը՝ երկուշաբթի, մեկ դոլարի գինը 456 դրամ 63 լումա էր, ապա երեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի