ՀԱԿ անդամը Ծառուկյանին “կարոտո՜վ” է հիշում. Հրապարակ
“Հրապարակը” գրում է. “Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերին այդպես էլ չմասնակցեց”,-հարցրինք օրերս վերջինիս հետ հանդիպած ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանին:
“Շատ լավ եմ վերաբերվում,- մեծ ոգևորությամբ պատասխանեց նա:- Զբաղված մարդ է, դրա համար էլ չի գալիս”: Ձեզ հետ հանդիպումներո՞վ է զբաղված: “Ինձ հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել…”: Ափսոսանքո՛վ եք ասում, տիկին Լյուդմիլա: “Կարոտո՜վ, կարոտո՛վ եմ ասում”: Էդ ի՞նչ եք ասել-խոսել, առել-տվել, որ Ձեր մեջ այդպես կարոտ է մնացել: “Ինչ որ խոսել ենք, դա շատ տեսանելի էր, ցուցադրվել է նաև, ավելին ոչինչ տեղի չի ունեցել”: Ծառուկյանն ասել է՝ եթե շատերը խնդրեն, որ նախագահական ընտրություններում առաջադրվեմ, կանեմ. Դուք այդ շատերի մե՞ջ եք, տիկին Լյուդմիլա: “Դե տեսնենք, թե էդ շատերն ինչքան են, էդ ժամանակ էլ ես կորոշեմ””,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: