Դանդաղ անկում է ապրում. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակը” գրում է, որ այս շաբաթվա սկզբից ՀՀ Կենտրոնական բանկը ամեն օր 6-ական մլն դոլար է աճուրդով վաճառում, սակայն դա ոչ մի կերպ չի դադարեցնում դրամի արժեզրկումը:
“Երեկ դոլարի գինը Հայաստանում աճել է եւս 3 դրամ 38 լումայով:
Եթե այդ աճուրդների առաջին օրը՝ երկուշաբթի, մեկ դոլարի գինը 456 դրամ 63 լումա էր, ապա երեկ այդ ցուցանիշը հասել է արդեն 464 դրամ 7 լումայի: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԿԲ-ի իրականացրած աճուրդների 4 օրերի ընթացքում դրամը արժեզրկվել է 1.6 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.4 տոկոսով: Բայց դրան նախորդած մեկ ամսվա ամբողջ ընթացքում դրամը արժեզրկվել էր 10 տոկոսով կամ՝ օրական միջինը 0.3 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ ԿԲ-ի կանոնավոր ինտերվենցիաներից հետո դրամի արժեզրկման օրական տեմպը աճել է 33 տոկոսով: Այսքանով կարելի է արձանագրել, որ համենայն դեպս, այս փուլում դրամը դեռ չի հասել իր “հավասարակշռված” փոխարժեքին”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: