14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցվել են. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ:

“Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի “Զոդի զորմաս”-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել՝ զորամասի հրամանատար Սերյոժա Գեւորգյանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ տեղի ԱԱԾ աշխատակիցները՝ վերը նշված Արտաշես Երանոսյանի գլխավորությամբ: Կողմերը մեկը մյուսին են մեղադրում՝ յուրաքանչյուրն ասում է, որ մյուս կողմը հարբած վիճակում եկել, հարձակվել է իր վրա: Ամեն դեպքում, ենթադրվում է, որ քննության արդյունքում, ի վերջո, կպարզվի, թե ով է սկսել միջադեպը, եւ ում մեղքով է այն տեղի ունեցել: Իսկ մինչ այդ ԱԱԾ աշխատակցի լիազորությունները դադարեցված կլինեն”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ