19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում գազն ամենաշատն է թանկացել. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ բնական գազի հերթական թանկացման փաստն արձանագրվեց ավտոգազալցակայանների օրինակով:

“Երեկ արդեն գազալցակայաններում 1 խմ գազն արժե 210 դրամ, իսկ որոշ գազալցակայաններում՝ անգամ 230 դրամ: Մինչդեռ նախկինում նույն՝ 1 խմ գազի դիմաց լցակայաններում վարորդներից պահանջում էին 170-190 դրամ:
Ուշագրավ է, որ 1 խմ գազի դիմաց 230 դրամ պահանջում են հիմնականում Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում, որոնց թիվն ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում քիչ չէ:

Դրա մասին անգամ ֆեյսբուքյան օգտատերերն են ահազանգում:

“Աշտարակում նույնն ա ու քաղաքից դուրս էլի չի թանկացել, բայց Երեւանում 200 ա, տեղ կա՝ 230, օրինակ՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ-ներում”,- գրել է օգտատերերից մեկը:

Նշենք, որ բոլոր գազալցակայանները գազ ձեռք են բերում “ՀայՌուսգազարդից”, որն էլ իր հերթին գազը ձեռք է բերում Ռուսաստանից, ընդ որում՝ դոլարով: Վերջին շրջանում նրանք պարբերաբար հայտարարում էին, որ դոլարի գնի բարձրացման հետ կապված՝ իրենք վնասով են աշխատում եւ առաջիկայում պետք է հաշվարկեն ռիսկերը: Ռիսկերի հաշվարկման արդյունքում է գնի բարձրացումը, թե ոչ՝ մեզ չհաջողվեց պարզել: “Հայռուսգազարդ”-ից այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ