14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա՞. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի քաղաքապետարանում կրկին ակտիվացել են տրանսպորտի սակագինը թանկացնելու վերաբերյալ խոսակցությունները:

“Այս անգամ առիթը  դոլարի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ գազալցակայանները գազի 1 խ/մ թանկացրել են 10-ից 15 տոկոսով: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, որ երթուղիներ սպասարկողները արդեն իսկ դիմում են իրենց գազի գնի թանկացման հետ կապված:

“Երեկվա դրությամբ նրանք անհանգստացած էին և մեզ էին դիմել մի հարցով՝ եթե հանկարծ վարորդները բոյկոտեն ու դուրս չգան աշխատանքի, ապա մենք ի՞նչ ենք անելու: Մենք էլ իրենց ի պատասխան ասացինք, թե գնացե՛ք ու աշխատե՛ք համոզել նրանց, որպեսզի անպայման սպասարկեն”,- ասել է Նավասարդյանը: Հետաքրքիր է, որ “գծատերերը” միշտ միայն սակագնի բարձրացման մասին են մտածում, բայց երբեք նրանց մտքով չի անցնում վարորդների, այսպես կոչված, “պլանները” պակասեցնելով՝ փոխհատուցել գազի թանկացումը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ