10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2014

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվողն արդարացվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2014 թվականի հուլիսի 8-ից քննվում էր  քրեական գործ. Վաչագան Սահակյանը մեղադրվում էր 2013թ. ամռանը զգալի չափի` 1.33 գրամը գերազանցող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու, ինչպես նաև դրա մի մասը հյուրասիրելու միջոցով` իր համագյուղացիներ Արթուր Սահակյանի և Կարեն Կարապետյանի հետ իրացնելու, […]

2015 թվականը բեկումնային պետք է լինի համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հրավիրել է խորհրդակցություն`մայրաքաղաքի Դավթաշեն, Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների համատիրությունների նախագահների և կառավարիչների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նշված վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նախ նշել է, որ թեև համատիրությունների գործունեությանն […]

Տեսչությունները կրճատվելու են. կառավարության նախագիծը

Կառավարությունը տեսչական բարեփոխումների մի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, ըստ որի մինչեւ 2015-ը ՀՀ-ում բոլոր տեսչական մարմինների քանակը չի գերազանցելու 10-ը, քանի որ նախատեսում են օպտիմալացման ծրագիր իրականացնել: Ներկայումս գործում է 18 տեսչություն: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ տարբեր երկրների փորձն են ուսումնասիրել՝ եւ զարգացած երկրների, ե՛ւ զարգացող: Տեսչական ստուգումները Հայաստանում շատ են, ինֆորմացիայի փոխանակման […]

Դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Թուրքիա: Նա  իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին համանախագահելու է «Թուրքիա-Ռուսաստան բարձրաստիճան համագործակցության խորհրդի» նիստը, գրում է Ermenihaber.am-ը՝ ՛՛Աքշամ՛՛-ին հղումով: Ռուսական պատվիրակության կազմում Պուտինին կուղեկցեն 10 ռուս նախարարներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է ճանապարհներ գտնել 2 երկրների միջև առկա ապրանքաշրջանառության ծավալը ներկա 30 մլրդ դոլարց 2020-ին 100 մլրդ-ի հասցնելու համար: Բացի այդ նախատեսվում են բանակցություններ թուրքական մրգերի ու բանջարեղենների՝ ռուսական շուկա արտահանման ծավալների մեծացման շուրջ, ինչը պետք լուծի վերջին իրադարձությունների հետ կապված ռուսական շուկայում առաջացած պակասորդի հարցը: Հաղորդվում է, որ բանակցություններով նախատեսվում է արագացնել նաև ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում կառուցվող ատոմակայանների շինարարական աշխատանքները: Ermenihaber.am  

Համաժողովի հաղթողները կուղևորվեն Արևմտյան Հայաստան

Նոյեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ <<Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում>> խորագրով համաժողովը: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի մասնակիցներն այն երիտասարդներն էին, ովքեր  ծրագրեր, թարմ գաղափարներ էին առաջարկել 2015-ին կյանքի կոչելու համար: Մինչև նոյեմբերի 17-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում երիտասարդներն ուղարկել էին  իրենց առաջարկ-գաղափարները, որոնք ներկայացվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի […]

Կիպրոսում կհարգեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Անքակտելի կապեր են միավորում են մեր երկու պետություններին.  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ամփոփելով հանդիպումը՝ նա ասաց, որ քննարկվել են ԼՂՀ խաղաղ բանակցային գործընթացի կարգավորումը, այնպես էլ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր: “Մեր հյուրը հանդիպումներ է ունեցել ՀՀ […]

Երիտասարդն իր 8 ընկերուհիներին ՁԻԱՀ-ով է վարակել

Ռումինացի 25-ամյա ՛՛սիրառատ՛՛ երիտասարդը իր 8 ընկերուհիներին ՁԻԱՀ-ով է վարակել, ինչից հետո մահացել է: Կանայք իրենց հիվանդության մասին իմացել են նրա մահվանից հետո: Ինչպես պարզվել է, Դանիել Դեկուն մի քանի տարի է՝ տառապել է ՁԻԱՀ-ից, հաղորդում է vesti.ru-ն: Ամեն ինչ պարզվել է տղայի թաղման ժամանակ: Բոլոր 8 կանայք եկել են թաղման եւ երբ այնտեղ իմացել […]

Զարուհի Փոստանջյանի նախագիծը մերժվեց

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են.  Ցեղասպան Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ Թուրքիայի կողմից հայերին ցեղասպանության ենթարկելու վերաբերյալ շարունակաբար ժխտողական քաղաքականությանը այսօր միացավ նաև ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որը մերժեց ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը, որով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան […]

Կիպրոսի պաշտոնյան տեղյակ չէ Տիգրան Սարգսյանից /վիդեո/

 Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն տեղյակ չէ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին խորհրդարանում ասաց նա՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի  հետ համատեղ մամուլի ասուլիսում: Կիպրոսի գործընկերոջ պատասխանից հետո Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց, որ ինքը տեղյակ չէ հայաստանյան իրադարձություններից եւ խորհուրդ տվեց արժանապատիվ հարցեր տալ: “Դուք մտածում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի