18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվողն արդարացվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2014 թվականի հուլիսի 8-ից քննվում էր  քրեական գործ. Վաչագան Սահակյանը մեղադրվում էր 2013թ. ամռանը զգալի չափի` 1.33 գրամը գերազանցող «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու, ինչպես նաև դրա մի մասը հյուրասիրելու միջոցով` իր համագյուղացիներ Արթուր Սահակյանի և Կարեն Կարապետյանի հետ իրացնելու, իսկ մնացած թմրամիջոցը հետագա գործածման համար իր մոտ պահելու մեջ:

Դատարանն ապացուցված է համարել, որ թեամբաստանյալ Վ.Սահակյանը,ևթեվկաներԿ.ԿարապետյաննուԱ.Սահակյանը նախաքննական ցուցմունքտվելենքննիչիուղղորդմամբ: Մասնավորապես, հերքվել է ամբաստանյալ Սահակյանի կողմից որևէ մեկին թմրամիջոց հյուրասիրելու հանգամանքը, ավելին ապացուցվել է, որ վերջինս մերժել է ընկերների խնդրանքը իրենց նույնպես թմրամիջոց տալու մասին, իսկ երբ Վ. Սահակյանն իջել է մեքենայից նրանց համար գարեջուր գնելու, նրանք իրենց նախաձեռնությամբ են վերցրել թմրամիջոցը և գաղտնի ծխել։

Այսպիսով, դատարանը հոկտեմբերի 28-ին կայացրել է մասնակի արդարացման դատավճիռ. դատարանը Վաչագան Սահակյանին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` թմրամիջոցի իրացում, փոխանցում, հյուրասիրություն, սակայն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ` թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստել, վերամշակել, ձեռք բերել, պահել, փոխադրել, և նրա նկատմամբ պատիժ է նշանակել՝ ազատազրկում 6 /վեց/ ամիս ժամկետով։

Դատարանի կողմից պարզաբանվել է նաև արդարացվածի իրավունքներից օգտվելու հնարավորությունը:

Աննա Սարգսյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ