14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կիպրոսում կհարգեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Անքակտելի կապեր են միավորում են մեր երկու պետություններին.  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ամփոփելով հանդիպումը՝ նա ասաց, որ քննարկվել են ԼՂՀ խաղաղ բանակցային գործընթացի կարգավորումը, այնպես էլ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր: “Մեր հյուրը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի հետ”,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

“Ուզում եմ նշել, որ անքակտելի կապեր են միավորում են մեր երկու պետություններին ու ժողովուրդներին՝ հաշվի առնելով այն, որ երկու պետություններն էլ պատմության ընթացքում շատ փորձությունների են հանդիպել: Մենք վճռական ենք եւ պատրաստ ենք շարունակել մեր պայքարը”,-ասաց Յանակիս Օմիրուն:

 Վերջինիս խոսքով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Կիպրոսի Հանրապետությունը մի շարք միջոցառումներ պետք է անի՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերին:

Յանակիս Օմիրուն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քառասուն տարի է արդեն, ինչ Կիպրոսը գտնվում է թուրքական ռազմական օկուպացիայի տակ եւ չնայած ՄԱԿ-ի կողմից ընդունված բոլոր մոտեցումներին, Թուրքիան մերժում է այդ ամենը եւ ներխուժել է նաեւ Կիպրոսի տնտեսական գոտի՝ խախտելով 1972 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված ծովի օրենքի կոնվենցիան. “Այդ իսկ պատճառով պարտադրված ենք դուրս գալ բանակցություններից, որովհետեւ անհնար է շարունակել սպառնալիքի ու վախի մթնոլորտում”,-ասաց Յանակիս Օմիրուն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ