Դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին մեկնելու է Թուրքիա: Նա իր թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին համանախագահելու է «Թուրքիա-Ռուսաստան բարձրաստիճան համագործակցության խորհրդի» նիստը, գրում է Ermenihaber.am-ը՝ ՛՛Աքշամ՛՛-ին հղումով:
Ռուսական պատվիրակության կազմում Պուտինին կուղեկցեն 10 ռուս նախարարներ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է ճանապարհներ գտնել 2 երկրների միջև առկա ապրանքաշրջանառության ծավալը ներկա 30 մլրդ դոլարց 2020-ին 100 մլրդ-ի հասցնելու համար: Բացի այդ նախատեսվում են բանակցություններ թուրքական մրգերի ու բանջարեղենների՝ ռուսական շուկա արտահանման ծավալների մեծացման շուրջ, ինչը պետք լուծի վերջին իրադարձությունների հետ կապված ռուսական շուկայում առաջացած պակասորդի հարցը:
Հաղորդվում է, որ բանակցություններով նախատեսվում է արագացնել նաև ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում կառուցվող ատոմակայանների շինարարական աշխատանքները:
Ermenihaber.am