10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2014

Լավ, բա դուք նամուս չունեք

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան հանրագրում պատասխանել է հարցին, թե ինչու իրենք չեն միանում եռյակի հանրահավաքներին: ՛՛2008 թ-ի նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահական ընտրությունների մշտական մասնակից ու մշտական պարտվող Արամ Հարությունյանը (Նուռ) իր նախընտրական հոլովակի 90 տոկոսը նվիրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին… Մի քանի րոպե տևող նախընտրական հոլովակում, եթե հիշողությունս չի դավաճանում, Տեր-Պետրոսյանի ընտրվելու պարագայում, Հայաստանը կուլ […]

Երևանը պատրաստվում է ձմեռվա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներըը, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաև  ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը: Մայրաքաղաքի վարչական շրջանների […]

՛՛Շոու մի սարքեք՛՛ /վիդեո/

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան հանրագրի միջոցով դիմել է հասարակությանը՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել ոստիկանության նկատմամբ: Քաղաքացի-ոստիկանություն կապի ամրապնդումը, փոխվստահության ձևավորումը ՀՀ ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում է: Ճանապարհային ոստիկանությունը համակարգի այն օղակներից է, որն ամենաշատն է շփվում հասարակության տարբեր շերտերի հետ: Հետևաբար, պատասխանատվությունը գիտակցում է ՃՈ յուրաքանչյուր աշխատակից: […]

”Համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է”. Էդմոն Մարուքյան

Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում շարունակվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությամբ և Եվրախորհրդի աջակցությամբ ”Y-work for Peace” համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը: Այսօր երիտասարդները ծանոթացան հակամարտության կառավարման և խաղաղության հաստատման գործընթացներին : ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում ընթացող հակամարտային խնդիրները, Հայաստանում և Հայաստանից դուրս ընթացող գործընթացները : Պարոն Մարուքյանը սփյուռքահայ երիտասարդությանը  դիմեց կոչով, կիսվելով իր […]

Կարելի է մերկ ման գալ եւ շատ հայտնի դառնալ. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցից մի հատված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ:  -Դուք գործում եք շոու բիզնեսում, շատերը հենց այդտեղ են կրթության բացը նկատում: Դուք դա նկատո՞ւմ եք: -Հայաստանի երգիչ-երգչուհիների մեջ կան դասախոսներ, պրոֆեսորներ, ժողովրդական երգիչներ: –Բայց նրանք շատ քիչ են: -Ընդհանրապես մեր երգիչները շատ քիչ են, եթե համեմատենք Ռուսաստանի կամ եվրոպական այլ երկրների հետ: Կրթություն […]

Բռնցքամարտիկը փախցրել է սիրած աղջկան, սպառնացել է ինքնասպան լինել . Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Մուշ Բ.-ի և Արծրուն Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ: 24-ամյա Մուշը զբաղվել է բռնցքամարտով: Նա և 23-ամյա Արծրունը մեղադրվել են աղջիկ առևանգելու համար: Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված […]

՛՛ՀՀՇ-ի Գևորիկի՛՛ Մանվելն ու Սեյրանը. Ժողովուրդ

՛՛ՀՀՇ-ի Գևորիկի՛՛ կինը, ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով, զույգ որդի է ունեցել: Նա որդիներից մեկի անունը դրել է Սեյրան, մյուսինը` Մանվել: Մեր տեղեկություններով՝ հայրիկն իր որդիներին անվանակոչել է՝ ի պատիվ հանրահայտ գեներալ Սեյրանի և զորավար Մանվելի: ՛՛ՀՀՇ-ի Գևորիկը՛՛, ով վաղուց արդեն ՀՀԿ-ինն է, նախկինից միայն անունն է մնացել, թերևս հույս ունի, որ իր որդիների անվանակից գեներալներն իրենց խնամակալության […]

Քոչարյանն ուզում է ՛՛փակել՛՛ արտաքին պարտքը. Ժողովուրդ

”Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛Վերջին օրերին ԱԺ պատգամավորների շրջանում քննարկվում է Հայաստանի պետական պարտքի մի քանի օլիգարխների կողմից ՛՛գնելու՛՛ հնարավորության հետ կապված ինչ-որ պատմություն: Քննարկվող վարկածներից մեկով՝ իբր Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի մի քանի հայ մեծահարուստների հետ ՛՛փակել՛՛ արտաքին պարտքը կամ նույնն է թե՝ ՛՛գնել՛՛ պարտքը, որպեսզի պետությունն այլեւս իրենց պարտք լինի: Առայժմ հայտնի չէ, թե […]

Իսկ խոցված ուղղաթիռի մասին Լա Մանշի ափին որևէ նորություն ունե՞ն… Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը՛՛ գրում է. ”Այն պահվածքը, որ վերջին օրերին դրսևորեց ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարած առաքելությունը, այլ կերոյ, քան զավեշտ, դժվար է անվանել: Այդ առաքելությունը ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկում է իրականացնում պարզելու համար, թե արդյո՞ք շփման գծում ինչ-որ ռազմական ակտիվություն կա և արդյո՞ք հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում: Եվ ահա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի