24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Բռնցքամարտիկը փախցրել է սիրած աղջկան, սպառնացել է ինքնասպան լինել . Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Մուշ Բ.-ի և Արծրուն Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ: 24-ամյա Մուշը զբաղվել է բռնցքամարտով: Նա և 23-ամյա Արծրունը մեղադրվել են աղջիկ առևանգելու համար:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 14-ն անց 30 րոպեի սահմաններում Մուշը համաձայնության է եկել Արծրունի հետ և Ազատության պողոտայում բռնության գործադրմամբ՝ գրկելով իր նախկին նշանածին՝ Ջեմմային (անունը փոխված է), նրա կամքին հակառակ նստեցրել է Արծրունի կողմից վարած ՛՛Մերսեդես՛՛ ավտոմեքենան ու բացահայտ առևանգել է՝ տանելով դեպի Թբիլիսյան խճուղի: Ջեմման մեքենայի մեջ համոզել է Մուշին, թե կշանունակի շփվել նրա հետ, որից հետո աղջկան վերադարձրել են այնտեղ, որտեղից առևանգել էին:

Ընդհանուր իրավասության դատարանում Մուշն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2013 թվականի ապրիլի 3-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Ջեմմայի հետ: Աղջիկը, ըստ Մուշի, իր նամակներին սկսել է պատասխանել այն պահից, երբ իմացել է, որ ինքը Անգլիայում է, նրան գրում է այնտեղից: Սակայն այդ ժամանակ ինքը գտնվել է Հայաստանում: Ստել է, թե Անգլիայում է, որ աղջիկը պատասխանի իրեն: Իրականում ինքը Բուլղարիայում մասնակցել էր մրցումների ու նոր էր վերադարձել Հայաստան: Պատրաստվում էր մեկնել նաև Անգլիա:

Համացանցում շփվելէ Ջեմմայի հետ, ապա աղջիկը համաձայնել է հանդիպել:

Առաջին անգամ հանդիպել են 2013 թվականի մայիսի 31-ին: Դրանից հետո ավելի սերտացել է իրենց շփումը, միասին են անցկացրել օրվա մեծ մասը:

2013 թվականի օգոստոսի 24-ին մեծ շուքով կատարվել է իրենց նշանադրությունը: Սկսել են պատրաստվել հարսանիքին:

Ինքն անչափ շատ է սիրել Ջեմմային, նրա ցանկություններն ու քմահաճույքները կատարելու համար արել է ամեն ինչ, ոչ մի հարցում չի մերժել:

Նշանադրությունից մի քանի օր անց ինքը խոստովանել է աղջկան, որ Անգլիայում չի եղել: Աղջիկը նեղվել է, ասել է՝ այդ ստի պատճառով իրենք կարող է և չամուսնանան:

Ինքը պատասխանել է՝ եթե նրա համար իր՝ Անգլիայում լինելն այդքան մեծ նշանակություն ունի, ապա կարող են չամուսնանալ:

Ջեմման ժամանակ է խնդրել մտածելու համար:

Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 17-ին, նա պատասխանել է, թե քանի որ իրենք սիրում են միմյանց, ինքը ցանկանում է, որ ամուսնանան:

Հարսանեկան պատրաստությունները շարունակվել են:

Բայց Ջեմմայի հրավերով ինքն ու իր մայրիկը սեպտեմբերի 24-ին գնացել են նրանց տուն:

Ջեմմայի մայրն ասել է՝ հարսանիք չի լինելու, Ջեմման իրեն չի ներել սուտ խոսելու համար:

Ջեմման անձամբ ոչինչ չի ասել: Ինքը խնդրել է, որ առանձին խոսեն, բայց իրեն թույլ չեն տվել, պահանջել են հեռանալ:

Ինքը մեկ տարի ժամանակ է խնդրել, որ գնա, բռնցքամարտեր անցկացնի, գումար վաստակի, քանի որ համոզված է եղել՝ նշանը հետ են տալիս գումարի պատճառով:

Ջեմմայի ընտանիքում այդ առաջարկին համաձայնել են:

Մի քանի օր անց Ջեմման զանգել է իրեն ու տեղեկացրել է, թե իրենց միջև ամեն բան վերջացած է: Ինքը խնդրել է հանդիպել, քննարկել, բայց աղջիկը մերժել է՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ