07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է”. Էդմոն Մարուքյան

Եվրախորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնում շարունակվում է Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությամբ և Եվրախորհրդի աջակցությամբ ”Y-work for Peace” համահայկական երիտասարդական ուսուցողական ծրագիրը:

Այսօր երիտասարդները ծանոթացան հակամարտության կառավարման և խաղաղության հաստատման գործընթացներին : ՀՀ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանգամանալից ներկայացրեց տարածաշրջանում ընթացող հակամարտային խնդիրները, Հայաստանում և Հայաստանից դուրս ընթացող գործընթացները :

Պարոն Մարուքյանը սփյուռքահայ երիտասարդությանը  դիմեց կոչով, կիսվելով իր տեսլականով, որի համաձայն յուրաքանչյուր հայ պարտավոր է ապրել ոչ միայն իր փոխարեն այլ նաև Հայոց ցեղասպանության արդյունքում կորցած ամեն մի հայորդու փոխարեն` բազմապատկելով ջանքերը ուղղված Հայաստանի հզորացմանը : Վերջինիս համոզմամբ, բոլոր համահայկական խնդիրների լուծման բանալին հզոր Հայաստան ունենալն է, այլապես, որևէ հաջողության չենք կարող հասել:

 Մասնակիցներն իրենց հարցադրումներում առաջ էին քաշում մեկ հիմնական գաղափար, որ կարող են համատեղ իրենց ուժերն ուղղել հակամարտությունների կանխարգելմանը, մտահոգությունները մեր հարևանների անկանխատեսելի գործելաոճի` բանակցային այս իրավիճակում, դառնում է անհասկանալի :

Հիշեցնենք, ծրագրին մասնակցում է 31 երիտասարդ 16 երկրից :

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (ՈՍՏԱՅՆ) հիմնադրվել է 2006 թվականին, Երևանում: ՈՍՏԱՅՆ-ը միավորում է հայկական երիտասարդական 32 կազմակերպությունների Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Շվեդիայից, Կիպրոսից և Շվեյցարիայից:

ՈՍՏԱՅՆ-ի նպատակն է՝ բարձրացնել սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանել նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացներում, զարգացնել և ամրապնդել երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցությունը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ