10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2014

ՀԱԷԿ-ը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Նոյեմբերի 18-ին, ժամը 22.00-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին: Հիշեցնենք, ԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը : ՀԱԷԿ-ից տեղեկացնում են, որ ամբողջությամբ ներդրվել են անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումները: Իրականացվել են նաև […]

Հայկական դիվանագիտությունն աշխատում է ողջամիտ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չհամաձայնեց լրագորղների այն դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների թույլ դիվանագիտության հետեւանքով է,  որ ԵԱՀԿ ՄԽ-ն անհասցե հաղորդագրություն տարածում: “Մեր կողմից արձագանքը միշտ եղել է այնպիսին, որ մենք Մինսկի խմբին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ ու տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել՝ որպես կոպիտ խախտում իրականացնող կողմ: Սա […]

Թուրք նախարարը խոստանում է 2015թ-ին ավարտին հասցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը ավարտին կհասցվի 2015 թվականի վերջին: Թուրքական «Հաբեր քըթա» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Լյութֆի Էլվանը մեջլիսում  բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս, գրում է Ermenihaber.am-ը: Նախարարը հայտնել է, որ երկաթգծի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 440 միլիոն դոլար, երկաթգծի 83 տոկոսն արդեն պատրաստ է: «Այս նախագիծը […]

Հայաստանում սննդի անվտանգության հարցերին մեծ կարևորություն է տրվում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:   *** ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին   Հարգելի՛ պարոն Նախագահող, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին: Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի […]

Շատ զուսպ եւ խեղճ

Տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին նոր աշխատատեղեր կտա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: ՛՛Հայաստանի տնտեսական ներուժը չի կորչի: Նոր միությանն անդամակցությունը լավ հնարավորություններ կստեղծի Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից հայ արդյունաբերողների պատվերների համար, իսկ մեր ժողովուրդն էլ կօգտվի այդ հնարավորությունից՛՛,-նախկին պատգամավորը: ՛՛Շրջանառության հարկի՛՛ մասին օրենքի փոփոխությունները, […]

Եթե մեկը կանգնում է Ծառուկյան Գագիկի կողքին՝ նա ի՞նչ ազատամարտիկ

Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանը կարծում է, որ քաղաքական ուժերը փորձում են ազատամարտիկներին մասնատել:  ՛՛ Նախկին ու այսօրվա իշխանություններին պետք էր մասնատել ազատամարտիկներին՝ այդ ռազմատենչ ոգով դաստիարակված տղաներին: Ինչո՞ւ, որովհետև ազատամարտիկն այս վիճակի համար չի գնացել արյուն թափել, այս ձեւի պետության համար, որ ով գնում-գալիս սիլլա է տալիս հային՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Բունիաթյանը՝ մեկնաբանելով ազատամարտիկների տարբեր […]

Ադրբեջանը փորձում է խարխլել. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովի  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում է հնարավոր հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչը սակայն Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով փորձ է անում խարխլել: “Վերջին ցավալի դեպքը որոշ իմաստով ստվերում է բանակցային գործընթացը, բայց այնուամենայնիվ մենք շատ լավ հասկանում ենք, որ սա այն ձեւաչափն է, […]

՛՛Դաշնամուրային ճակատամարտ՛՛ հաշտեցման գաղափարախոսությամբ

Երևանում Բրիտանական և Գերմանիայի դեսպանատները Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առիթով՝ հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 5-ը համատեղ խորհրդանշական միջոցառումներ են անցկացնում:   Այս ծրագրի շրջանակում հերթական միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ժամը 19։00-ին: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը երկու դեսպանատների հրավերով համերգով հանդես կգան «Դաշնամուրային ճակատամարտ» (Piano Battle) գերմանական խմբի կատարողներ Պաուլ Ցիբիսն ու Անդրեաս Քերնը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՀոկտեմբերիԴեկտեմբերի