Եթե մեկը կանգնում է Ծառուկյան Գագիկի կողքին՝ նա ի՞նչ ազատամարտիկ

Հետախույզ վետերանների միության անդամ Արթուր Բունիաթյանը կարծում է, որ քաղաքական ուժերը փորձում են ազատամարտիկներին մասնատել:
՛՛ Նախկին ու այսօրվա իշխանություններին պետք էր մասնատել ազատամարտիկներին՝ այդ ռազմատենչ ոգով դաստիարակված տղաներին: Ինչո՞ւ, որովհետև ազատամարտիկն այս վիճակի համար չի գնացել արյուն թափել, այս ձեւի պետության համար, որ ով գնում-գալիս սիլլա է տալիս հային՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Բունիաթյանը՝ մեկնաբանելով ազատամարտիկների տարբեր միությունների միջեւ հրապարակային մեղադրանքներին եւ դրանց քաղաքական կողմնորոշվածությանը:
՛՛Ազատամարտիկներին հաջողվում է մասնատել՝ որին փողով, որին չգիտեմ ինչով՝ գործով, որին գաղափարապես: Մի կողմից էլ շատ ավելի լավ է, որ մաքրվում է ազատամարտիկը, վերջնականապես հայտնի կլինի, թե ով է իսկական ազգայնական ազատարտիկը, ով է իսկական ազգի մասին մտածող ազատամարտիկը՛՛,-կարծում է Բունիաթյանը: Բունիաթյանն ՛՛ազատամարտիկ՛՛ հասկացության իր բանաձեւն ունի. ազատամարտիկ նշանակում է ազատ, անկախ, ոչ մեկին չենթարկվող, շահամոլ գաղափարախոսությունը չընդունող, հայ ազգի ազատ մարտիկ:
՛՛Եթե մեկը կանգնում է Ծառուկյան Գագիկի կողքին, որ 20 տարի շարունակ, ես չեմ վարանում ասել թալանել է հայ ազգին, նա ի՞նչ ազատամարտիկ: Եթե մի ազատամարտիկ կանգում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, ով հայրն է այս ռեժիմի, նա ի՞նչ ազատամարտիկ:
Եթե մի ազատամարտիկ կանգնում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ով ոստիկանապետի հետ գնում է, մոմավառություններ անում, նա ի՞նչ ազատամարտիկ: Այսպես կարող եմ շեշտել բոլորին՛՛,-եզրափակեց նա: