Հայկական դիվանագիտությունն աշխատում է ողջամիտ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չհամաձայնեց լրագորղների այն դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների թույլ դիվանագիտության հետեւանքով է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անհասցե հաղորդագրություն տարածում:
“Մեր կողմից արձագանքը միշտ եղել է այնպիսին, որ մենք Մինսկի խմբին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ ու տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել՝ որպես կոպիտ խախտում իրականացնող կողմ: Սա իր մեջ պարունակում է կոշտ դիվերսիոն, սադրիչ գործըթնաց՝ բանակցային խաղաղ գործընթացի խաթարմանն ուղղված: Համաձայն եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի հասցեական լինի իր դիրքորոշումների մեջ, որպեսզի բանակցային գործընթացը դրանից քիչ տուժի”,-ասաց նա:
Զաքարյանի խոսքով՝ Հայաստանի դիվանագիտությունն ու բոլոր պետությունների դիվանագիտություններն ունեն սկզբունքներ: ՛՛Թույլի եւ ուժեղի խնդիր չի կարող լինել, հայկական կողմը աշխատում է, ողջամիտ գործողությունների շրջանակներ ու մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում է ողջամիտ գործողությունների շրջանակներում՛՛:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման դեպքից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ` նշելով, թե խստորեն կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին: