Թուրք նախարարը խոստանում է 2015թ-ին ավարտին հասցնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը ավարտին կհասցվի 2015 թվականի վերջին: Թուրքական «Հաբեր քըթա» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Լյութֆի Էլվանը մեջլիսում բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանելիս, գրում է Ermenihaber.am-ը:
Նախարարը հայտնել է, որ երկաթգծի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 440 միլիոն դոլար, երկաթգծի 83 տոկոսն արդեն պատրաստ է:
«Այս նախագիծը շատ կարևոր է մեզ համար: Այն չափազանց կարևոր է ոչ միայն մեր երկրի, այլև Արևմուտքն Ասիային կապելու տեսանկյունից: Անպայման, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը պետք է ավարտին հասցնել: Մինչև 2015 թվականի վերջը այն կավարտենք»,- ասել է Էլվանը:
Ermenihaber.am