08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Համաժողովի հաղթողները կուղևորվեն Արևմտյան Հայաստան

Նոյեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ <<Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում>> խորագրով համաժողովը: Այն նախաձեռնել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:

Ծրագրի մասնակիցներն այն երիտասարդներն էին, ովքեր  ծրագրեր, թարմ գաղափարներ էին առաջարկել 2015-ին կյանքի կոչելու համար:

Մինչև նոյեմբերի 17-ը ՓԱՍՏԱՐԿ ծրագրի շրջանակներում երիտասարդներն ուղարկել էին  իրենց առաջարկ-գաղափարները, որոնք ներկայացվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին: «Հետաքրքիր է իմանալ, թե մեր այսօրվա երիտասարդությունն ինչքանով է հետաքրքրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներով և ինչ առաջարկներ ունի: Բացի Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից իրականացվելիք աշխատանքներից, մեր երիտասարդները նույնպես ունեն թարմ գաղափարներ և մտքեր, որոնցից լավագույնները կներառվեն  2015-ի ծրագրում: Այս միջոցառումը դուրս է կուսակցական շրջանակներից: Այն հնարավորություն է տալիս արտահայտվել բոլոր երիտասարդներին` անկախ կուսակցական պատկանելությունից»,-նշեց պարոն Ավագյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը խոսեց տեղեկատվական, քարոզչական մեքենայի կարևորության մասին: «Շատ կարևոր է, թե մենք ինչ ենք փոխանցում հաջորդ սերունդներին, ինչ գործիքներ են նրանց տրամադրում միջազգային հարթակներում հանդես գալու համար, ինչ պատկերացումներ են ձևավորվում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Փաստարկ ծրագրի ղեկավար Տարոն Պարսամյանը նշեց. «Մեր նպատակն է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին տրամադրել երիտասարդական թարմ գաղափարներ, հնարավորություն ընձեռել ցանկացած երիտասարդի սեփական կարծիքը լսելի դարձնել: Ես փորձագետ չեմ, ուղղակի կարծում եմ, որ ցանկացած երիտասարդի ձայն պետք է լսելի լինի նման իրադարձության վերաբերյալ»:

Մրցութային հանձնաժողովն ընտրեց լավագույններին: Վերջիններս ստացան մրցանակներ, իսկ հաղթողը` ուղևորության հնարավորություն դեպի Արևմտյան Հայաստան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ