22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեսչությունները կրճատվելու են. կառավարության նախագիծը

Կառավարությունը տեսչական բարեփոխումների մի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, ըստ որի մինչեւ 2015-ը ՀՀ-ում բոլոր տեսչական մարմինների քանակը չի գերազանցելու 10-ը, քանի որ նախատեսում են օպտիմալացման ծրագիր իրականացնել: Ներկայումս գործում է 18 տեսչություն:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ տարբեր երկրների փորձն են ուսումնասիրել՝ եւ զարգացած երկրների, ե՛ւ զարգացող: Տեսչական ստուգումները Հայաստանում շատ են, ինֆորմացիայի փոխանակման ցածր մակարդակ կա, ուստի այս բարեփոխման ծրագիրն անհրաժեշտ է իրականացնել: Համակարգի խոչընդոտմանը խանգարում է նաեւ տեսուչների ցածր մասնագիտական պատրաստվածությունը:

“Սկսվելու է նոր տեսչությունների կազմավորման գործընթացը՝ իրենց նոր տեսուչներով, հետո իրականացվելու է քարտեզագրում՝ թույլտվությունների եւ լիցենզիաների պատկանելության՝ ըստ գերատեսչությունների, եւ այդ քարտեզագրման արդյունքում հասնելու ենք նրան, որ շահերի բախումն իսպառ վերացվի այս համակարգերում”,-ասաց նա:

Նոր տեսչական մարմիններն ունենալու են կառավարման խորհուրդներ՝ առնվազն 9 անդամից բաղկացած, որոնք պիտի ներկայացնեն նախարարությունները, ինչպես նաեւ գիտական մարմնի 2 անկախ ներկայացուցիչ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ