02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կիպրոսի պաշտոնյան տեղյակ չէ Տիգրան Սարգսյանից /վիդեո/

 Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն տեղյակ չէ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կիպրոսի օֆշորային սկանդալի մասին: Պատասխանելով լրագրողների հարցերին խորհրդարանում ասաց նա՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի  հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Կիպրոսի գործընկերոջ պատասխանից հետո Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց, որ ինքը տեղյակ չէ հայաստանյան իրադարձություններից եւ խորհուրդ տվեց արժանապատիվ հարցեր տալ:

“Դուք մտածում եք բոլորը մեր ցավով են տառապո՞ւմ”, հարցրեց Սահակյանը:

Այնուամենայնիվ լրագրողները փորձեցին նորից անդրադառնալ հարցին՝ այլ ձեւակերպմամբ:

Յանակիս Օմիրուն ասաց, որ Կիպրոսում օրինականությունն է գործում: “Այդ հարցերը Հայաստանի ներքին կյանք են վերաբերում եւ ես չեմ ուզում խորանալ”,-ասաց նա:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ