09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Չկա այդ հարցը, չկա խնդիր իշխանությունների հետ

”ՀՅԴ-ն իշխանությունից դուրս է եկել մի պահանջով` արտաքին` ֆուտբոլային քաղաքականության հետ կապված, և արդեն երկու-երեք տարի է, որ այդ խնդիրն իշխանության դեմ դրված չէ, իշխանությունն ինքն է հետ քաշվել, և մեծ հաշվով` ”Դաշնակցությունն” ոչ մի խնդիր չունի իշխանության առջև”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք միայն սահմանադրական բարեփոխումներն […]

Իմ որդին ինքնակամ կռվում է Ուկրաինայի հարավ-արեւելքում. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին կռվում է երկրի հարավ-արեւելքում: Այդ մասին Պորոշենկոն ասել է CNN-ին տված հարցազրույցում: “Իմ որդին այնտեղ է, նա գնացել է իր սեփական կամքով եւ ղեկավարում է հրետանային խումբը”,- ասել է նախագահը` ընդգծելով, որ իր որդին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը եւ Օքսֆորդը: Ընդ որում` դասակից, որտեղ ծառայում է նախագահի որդին, օրերս […]

Լեւոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը բանտ կնստե՞ն

Լրագրող Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Դաշնակցականներին անսկզբունքայնության մեջ մեղադրող լեւոնականներն ու բարգավաճականները պատրա՞ստ են հանուն իրենց կուսակցության գաղափարախոսության բանտ նստել, ինչպես ժամանակին դա արեցին դաշնակցականները. ի դեպ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով: Արման Մուսինյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը եւ այլոք պատրա՞ստ են Վահան Հովհաննիսյանի, Գեղամ Մանուկյանի եւ այլ դաշնակցականների նման բանտ […]

Ամոթ է

”Հայաստանում ներքաղաքական ոչինչ չկա”,-կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Եռյակի հանրահավաքը ևս, ըստ Քոչարյանի՝ լուրջ իրադարձություն չի կարելի համարել: ”Սա կլինի հազար ու մեկ հանրահավաքը. հանրահավաք են անելու, լավ, հետո ի՞նչ են անելու, ո՞րն է լինելու ընդդիմության, իշխանության հաջորդ գործողությունը, ի՞նչի համար են անում, անում են անելու համար, ո՞րն է նպատակը: Եռյակի կուսակցությունների ղեկավարներից, ենթադրենք Գագիկ […]

Իտալուհին ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչ/ֆոտո/

Ամերիկյան Sportrichlist.com կայքը կազմել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքական գործիչների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է 38-ամյա իտալուհի Մառա Կարֆանյան, ով Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունում զբաղեցնում էր հավասար հնարավորությունների հարցերով նախարարի պաշտոնը: Երկրորդ հորիզոնականում է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն: Լավագույն 10-յակում է նաև գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Ալինա Կաբաևան:

Մահացել է ֆիզկուլտուրայի դասին

Դպրոցականը ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է, գլուխը հարվածել գետնին եւ մահացել: Միջադեպը տեղի է ունեցել Բուրյաթիայի դպրոցներից մեկում: 11-ամյա Ալեքսեյը, հերթական վարժությունն անելու ժամանակ, չի կարողացել պահել հավասարակշռությունը, ընկել է եւ մահացել, գրում է Life News-ը: Պատահարը տեղի է ունեցել երեխայի հոր աչքի առաջ, տղան մահացել է` մինչ շտապօգնության ժամանումը: Այժմ ոստիկանները քննություն են անցկացնում` պարզելու` […]

Ասենք՝ հոկտեմբերի տասին բերեցին քսան հազար մարդ

”Ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հնարավորություն, ինչն օդից չի լինում: Չեմ տեսնում համապատասխան հասարակական տրամադրություն: Ասենք՝ հոկտեմբերի տասին բերեցին քսան հազար մարդ, բայց խնդիրը մեր հասարակության մեջ է: Հասարակությունը չի դնում փոփոխության պահանջ, չի պահանջում ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից, այնքան է դեգրադացվել, որ սպասում է` երբ է գալու ընտրությունը, որ ստանա իր հինգ հազար դրամը”,-այսօր […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել գլխավոր խմբագրին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանին՝ հոբելյանի առթիվ: «Դուք որպես լրագրող և խմբագիր մեծ ավանդ ունեք հայ լրագրության զարգացման գործում: Ձեր ղեկավարած «Գոլոս Արմենիի» թերթը Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի կարևոր մասնակիցն ու բաղկացուցիչն է: «Գոլոս Արմենիին», լինելով մեր ռուսալեզու մամուլի առաջատարներից մեկը, ունի լրացուցիչ առաքելություն […]

Տեր-Պետրոսյանը՝ բռնությամբ, Քոչարյանը՝ կաշառքով արեցին դա /վիդեո/

Քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանի կարծիքով խորհրդարանական պետական կառավարման համակարգին անցնելու համար պետք են կայացած քաղաքական կուսակցություններ` բարոյական նկարագրով: “Նման կուսակցություններ ունենալու պայմաններում խորհրդարանական համակարգին անցնելը վտանգավոր է դառնում, որովհետեւ ղեկավարելու են գալիս կլանային խմբերը: Վստահաբար, նոր խորհրդարանում չենք ունենալու ավելի լավ կազմ, քան այսօր կա, եւ վտանգավոր է նրանց վստահել ամբողջ իշխանությունը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի