16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ասենք՝ հոկտեմբերի տասին բերեցին քսան հազար մարդ

”Ես չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հնարավորություն, ինչն օդից չի լինում: Չեմ տեսնում համապատասխան հասարակական տրամադրություն: Ասենք՝ հոկտեմբերի տասին բերեցին քսան հազար մարդ, բայց խնդիրը մեր հասարակության մեջ է:

Հասարակությունը չի դնում փոփոխության պահանջ, չի պահանջում ոչ իշխանությունից, ոչ ընդդիմությունից, այնքան է դեգրադացվել, որ սպասում է` երբ է գալու ընտրությունը, որ ստանա իր հինգ հազար դրամը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: 

Կ. Քոչարյանը նշեց, որ նույնիսկ դպրոցակնների մեջ է մտած արտագաղթելու ցանկությունը: ”Իշխանափոխությունը փոփոխության մի ձև է, որ կարող է լինել լավ, կարող է լինել վատ, բայց դա փոփոխություն է: Եթե դա չլինի պալատական հեղաշրջում, անձնական ամբիցիաների, իրար հետ կռվի հարց, համակարգային ոչ մի բան չի փոխվելու”: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ