16 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը՝ բռնությամբ, Քոչարյանը՝ կաշառքով արեցին դա /վիդեո/

Քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանի կարծիքով խորհրդարանական պետական կառավարման համակարգին անցնելու համար պետք են կայացած քաղաքական կուսակցություններ` բարոյական նկարագրով: “Նման կուսակցություններ ունենալու պայմաններում խորհրդարանական համակարգին անցնելը վտանգավոր է դառնում, որովհետեւ ղեկավարելու են գալիս կլանային խմբերը: Վստահաբար, նոր խորհրդարանում չենք ունենալու ավելի լավ կազմ, քան այսօր կա, եւ վտանգավոր է նրանց վստահել ամբողջ իշխանությունը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը:

 Շիրինյանի դիտարկմամբ, մենք ունենք ընտրության հակամշակույթ, երբ ոստիկանը չի նկատում` ինչ է կատարվում, իրավական մարմինները չեն տեսնում, եւ ծառերի տակ արվում է ինչ պիտի արվի: Քաղաքագետի խոսքով, Հայաստանում  նախագահի ինստիտուտը մի քանի գլուխ բարձր է խորհրդարան իստիտուտից, իսկ խորհրդարանն ընդամենը աշխատանքի բորսա է:

“Տեր-Պետրոսյանը իր բռնություններով, Ռոբերտ Քոչարյանը կաշառելու իր հատուկ մեթոդով քայքայեցին քաղաքական կուսակցությունների ինստիտուտը”,-ասաց քաղաքագետը:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ