23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Ոչ մի արտոնություն

 ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) գործ է հարուցվել Գորիսի բնակիչ  Արմեն Ասլանյանի նկատմամբ: Ըստ մամուլի հրապարակումների, վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ տղան է: Ի դեպ, news.am-ի հետ զրույցում Ս. Խաչատրյանն ասել էր, որ  ինքը “նրա հետ ոչ […]

Կանձրևի

Սեպտեմբերի 19-23-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում մառախուղ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-21-ին էապես չի փոխվի, 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 2-3 աստիճանով: 

“Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները”. Շոտլանդիայի վարչապետն ընդունել է իրենց պարտությունը

Շոտլանդիայի վարչապետ, “Շոտլանդիայի ազգային կուսակցության” նախագահ Ալեքսանդր Սալմոնդն ընդունել է, որ իրենք պարտվել են  Անկախության հանրաքվեում, գրում է Interfax.ru-ն: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Սալմոնդը հայտարարել է. “Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, սակայն մենք հարգում ենք շոտլանդացի ժողովրդի որոշումը: Ես ճանաչում եմ արդյունքները ու խոստանում եմ կառուցողական աշխատել”։

“Վայ, ղալաթ եք անում”

Խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն ու ‘’Ժառանգությունը” իրենց նախընտրական ծրագրերում գրել են, որ անհրաժեշտ են համարում սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանական համակարգին: Այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: “Այդ ժամանակ մենք պիտի ասեինք` վայ, ինչպե՞ս եղավ, որ դուք հանգեցիք մեր կարծիքին: Շատ լավ է, որ մի ուժ ևս գալիս է մեր տեսակետներին, մեր կարծիքին: Հիմա […]

Մանվել Գրիգորյանի եւ Սերժ Սարգսյանի աջակցությամբ

”Երկրապահ կամավորականների միությունը Զորավար Մանվել Գրիգորյանի և մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի աջակցությամբ այսօր Իջևան քաղաքում մեկնարկում է  տոնական միջոցառումը,որը նվիրվում է Անկախության տոնին”, – այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում տոնական արարողությունը բացեց  ԵԿՄ  փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Հանդիսավոր արարողությունը բացվեց Հայաստանի և Արցախի դրոշների վեր բարձրացումով` Հայաստանի հիմնի հնչունների ներքո: Քահանայի աղոթքից հետո մեկ րոպե […]

Ջրամբարների չորության պատճառը

“Սակավաջուր ռեժիմը պայմանավորված է նրանով, որ աշնանային և ձմեռային ամիսներին տեղումները շատ ցածր են եղել` ձնածածկույթը նորմայից երկու-երեք անգամ քիչ է եղել” –նկատեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ ամդրադառնալով խնդրահարույց թեմային՝ ջրամբարների սակավաջրությանը: Համեմատության համար` Ախուրյանի ջրամբարում առավելագույն լցվածությունը այս տարի կազմել է 271 միլիոն, մինչդեռ 2013 թվականին այն եղել է 492 […]

Մահացել է Արցախի նախագահին ուղեկցող ոստիկաններից մեկը

Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցող, վթարի ենթարկված ճանապարհային ոստիկաններից մեկը մահացել է հիվանդանոցում: Նշենք, որ դեպքը պատահել է երեկ՝  սեպտեմբերի 18-ին, Սյունիքի մարզում: Ոստիկաններն աշխատել են Արցախի ճանապարհային ոստիկանությունում: Դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը:  

Գերի ընկած բրիտանացի լրագրողի տեսահաղորդագրությունը հայտնվել է համացանցում /վիդեո/

 “Իսլամական հանրապետություն” խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել, որում Տեսանյութում լրագրող Ջոն Քենտիլը միայնակ նստակ էմութ սենյակում, նրա ձայնը պարզ ու հանգիստ է: Լրագրողը, կարդալով նախապես գրված սցենարը, ասում է, որ ինքը եկել է Սիրիա 2012-ի նոյեմբերին, որտեղ իրեն առևանգել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Ներկայանալով որպես լրագրող, ով աշխատել է մի շարք խոշոր բրիտանական թերթերում, […]

Կոռուպցիայի եւ դոպինգի դեմ

      ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ սեպտեմբերի 18-ին իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող սպորտի նախարարների համաժողովը:   Համաժողովի օրակարգում ընդգրկված են սպորտի կառավարման ոլորտում կոռուպցիայի, մարզական մրցումների ընթացքում մեքենայությունների և համաեվրոպական սպորտային համագործակցության ներկա քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:   Համաժողովի շրջանակներում նախարար Գաբրիել Ղազարյանը ստորագրել է Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստած մասնակի համաձայնագիր՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված