23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Վայ, ղալաթ եք անում”

Խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն ու ‘’Ժառանգությունը” իրենց նախընտրական ծրագրերում գրել են, որ անհրաժեշտ են համարում սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանական համակարգին: Այսօր ասուլիսում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

“Այդ ժամանակ մենք պիտի ասեինք` վայ, ինչպե՞ս եղավ, որ դուք հանգեցիք մեր կարծիքին: Շատ լավ է, որ մի ուժ ևս գալիս է մեր տեսակետներին, մեր կարծիքին: Հիմա եթե իշխանություններից ոմանք ասում են` քննարկելու է խնդիրը, մենք պիտի ասե՞նք` վայ, ղալաթ եք անում, որ կողմ եք”,-նկատեց պատգամավորը:

Վերջինս շեշտեց, որ իրենք քառյակին առաջարկել են համատեղ մշակել այն փաթեթը, որ կնվազեցներ իշխանությունների վերարտադրման ցանկությունը, սակայն համաձայնություն չի եղել: Ամեն դեպքում, քառյակը կշարունակի համագործակցել այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ համաձայնության կգա: Ի դեպ, Աղվան Վարդանյանը նաև շեշտեց, որ երկրի պետականության ընթացքին կարող  է վնաս տալ, որ հանրահավաքում եռյակի գործընկերները որոշեն հիմնական հարց դարձնել սահմանադրական բարեփոխումներից հրաժարվելը: 

Ինչ վերաբերում է հանրահավաքի օրվան, ինչի պատճառով ՀՅԴ-ը չի մասնակցում, ապա նա շեշտեց, որ եռյակը հստակ պայմանավորվածություն ունի ժամկետների վերաբերյալ, պատճառների մասին պետք է նրանց հարցնել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ