16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամոթ է

”Հայաստանում ներքաղաքական ոչինչ չկա”,-կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Եռյակի հանրահավաքը ևս, ըստ Քոչարյանի՝ լուրջ իրադարձություն չի կարելի համարել: ”Սա կլինի հազար ու մեկ հանրահավաքը. հանրահավաք են անելու, լավ, հետո ի՞նչ են անելու, ո՞րն է լինելու ընդդիմության, իշխանության հաջորդ գործողությունը, ի՞նչի համար են անում, անում են անելու համար, ո՞րն է նպատակը:

Եռյակի կուսակցությունների ղեկավարներից, ենթադրենք Գագիկ Ծառուկյանից, ես չեմ լսել, որ պահանջում է իշխանափոխություն: Ես չեմ տեսնում քայլեր, ինչ պետք է անի այսօրվա ՀԱԿ-ը, եթե ԲՀԿ-ն չի պահանջում իշխանափոխություն: Ամոթ է` նախագահը կանչում է ՀՀԿ խմբակցությանը, որ ասի` գնացեք գործի, ժողովուրդ”,-ասաց Կ. Քոչարյանը` հավելելով, որ այդ պատճառով ներքաղաքական կյանքը ծիծաղելի է: ”Զավեշտալի մի քանի դեպքեր են լինում ու վերջ”,-նկատեց նա: 

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը. ՛՛Հայաստանը պիտի ոտնատակ չընկնի, ճիշտ քաղաքականություն որդեգրեն մեր պետական այրերը, որպեսզի այնպես չսպացվի, որ հայերը հետին խելք ունեն: Հոկտեմբերի տասին եռյակի հանրահավաքը կարող է բերել նրան, որ Հայաստանը հետ կանգնի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից. ”Ի՞նչի եռյակում դեմ են Եվրասիական միությանը: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կողմ են, ”Ժառանգությունում” հիմա դրա համար կոնֆլիկտներ կան, կեսը կողմ են, կեսը` դեմ, այսինքն` երեքից երկուս ու կեսը կողմ են”,-պատասխանեց քաղտեխնոլոգը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ