23 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ /վիդեո/

՛՛Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է: Երկրապահը ուրախ է, որ այն սերունդն է, որ այդ Անկախության առաջամարտիկն է եղել  և մենք պետք է հպարտանանք, որ ունենք այսօր հզոր երկրապահ՝ մեր Զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ՛՛,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Նա նկատեց, որ իրենց զոհված ընկերների պատիվն ու փառքը շատ է կարևովում իրենց […]

Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել:   Ուղերձում ասված է.   Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն  իրականացրեցինք  մեզ տրված պատմական հնարավորությունը: Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: […]

Հայաստանի Հանրապետությունը իմ միակ ու վերջին կենսագրությունն է

Սեպտեմբերի 21-ին տոնական շնորհավորանքներով առատ է նաեւ Ֆեյսբուք ցանցը: “Ընկերներ , Հայոց պետականությանը անշահախնդիր նվիրված Հայեր:Շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ օրվա առթիվ:Շնորհավորում եմ բոլոր նրանց ում մեջ հուրհրում է սրբազան եռագույնը,որոնք իրենց անձն ուրացած աշխատում ու ապրում են այս պետության համար, բոլոր նրանց ովքեր սրբորեն պահպանում են Նժդեհի հետեւյալ միտքը՝ արժանի չես հայրենիքիդ,եթե այն չես […]

Վիրավորական ակնարկի պատճառով տղամարդը նիհարել է 114 կիլոգրամով /ֆոտոշարք/

Երիտասարդ բրիտանացի Մայքլ Վադբին 210 կիլոգրամ է կշռել: Մի անգամ բարում նա ցանկացել է գեղեցկադեմ աղջկա հետ ծանոթանալ, սակայն աղջիկը նրան վիրավորել է` ասելով, որ իր մոտ սրտխառնոց է առաջանում հենց միայն տղայի տեսքից: Այս խոսքերից հետո տղան որոշել է հիմնովին փոխել իր կյանքն ու արտաքինը: 18 ամսվա ընթացքում մեծ ջանքերի շնորհիվ տղան նիհարել է […]

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն Անկախության օրը դիմավորեց Եռաբլուրում

Այս տարի Անկախության օրը յուրովի դիմավորեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շուրջ 100 ուսանողներ, ովքեր ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին Եռաբլուր պանթեոնում: Ուղիղ կեսգիշերին Եռաբլուրում միախմբված ուսանողները նախ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետեւ կազմակերպվեց մոմավառություն եւ ոգեկոչման արարողություն, իսկ հոգեւոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք: “Մեր այս միջոցառման նպատակը մեկն է՝ հիշել […]

Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի բարեփոխումների շարունակման գործում:

Հայաստանի անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: “Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին խաղաղության եւ բարգավաճման իմ անկեղծ բարեմաղթանքները: Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ձեւավորվել են առանձնահատուկ հարաբերություններ` հիմնված վստահության եւ […]

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր. Բարաք Օբամա

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման: “Հարգելի պարոն Նախագահ, Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության եւ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջեւ շփումները, մշակութային եւ տնտեսական կապերը, որոնք […]

Ռուս-հայկական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են դաշնակցային գործընկերության ոգով

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական եւ հասարակական հատվածի, հոգեւոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Հարգելի Սերժ Ազատի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության […]

Արցախի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. “Մեծարգո Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված