17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն Անկախության օրը դիմավորեց Եռաբլուրում

Այս տարի Անկախության օրը յուրովի դիմավորեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շուրջ 100 ուսանողներ, ովքեր ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին Եռաբլուր պանթեոնում: Ուղիղ կեսգիշերին Եռաբլուրում միախմբված ուսանողները նախ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետեւ կազմակերպվեց մոմավառություն եւ ոգեկոչման արարողություն, իսկ հոգեւոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:

“Մեր այս միջոցառման նպատակը մեկն է՝ հիշել եւ արժեւորել այն մարդականց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը”,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ով նշեց նաեւ, որ սա սեպտեմբերի 12-22-ը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող 10-օրյա ռազմահայրենասիրական միջոցառումներից շարքում հերթականն է:

Միջոցառումն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակի շրջանակներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ