06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի Հանրապետությունը իմ միակ ու վերջին կենսագրությունն է

Սեպտեմբերի 21-ին տոնական շնորհավորանքներով առատ է նաեւ Ֆեյսբուք ցանցը:

“Ընկերներ , Հայոց պետականությանը անշահախնդիր նվիրված Հայեր:Շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ օրվա առթիվ:Շնորհավորում եմ բոլոր նրանց ում մեջ հուրհրում է սրբազան եռագույնը,որոնք իրենց անձն ուրացած աշխատում ու ապրում են այս պետության համար, բոլոր նրանց ովքեր սրբորեն պահպանում են Նժդեհի հետեւյալ միտքը՝ արժանի չես հայրենիքիդ,եթե այն չես դավանում որպես գերագույն նպատակ,իսկ անձդ իբրեւ միջոց”,-գրել է օգտատեր Արթուր Գաբրիելյանը:

“Ես գիտեմ միայն մեկ ազատություն եւ դա մտքի ազատությունն է»: Բարի լույս, հոգով անկախ հայեր: Շնորհավոր բոլորիս տոնը”,-գրել է Գրիշա Բալասանյանը:

 Օգտատեր Լիլիթ Հակոբյանի կարծիքով էլ հայրենասիրությունը խոսք չի, այլ վարք է: “Շնորհավորեմ բոլորիս տոնն ու ասեմ… որ հայրենասիրությունն ու ազգայնականությունը տարբեր են. պարտադիր չի ատել մյուս ազգերին` քո երկիրն ու ազգը սիրելու համար, պետք չի բոլորին հայրենիքը սիրել սովորեցնել, ամեն մարդ այն յուրովի է սիրում: Սիրելուց կարեւոր է երկիրդ, ազգիդ ճանաչելը: Էն որ անընդհատ Տիգրան Մեծին եք հիշում, Նժդեհին եք մեջբերում, քրիստոնեությունից եք խոսում, Աստծուց եք խոսում (առանց ընկալելու).. դա չի հայրենասիրությունը: Հայրենասիրությունն անցյալի մեջ չի, ներկային ու ապագային անտարբեր՝ անցյալով հպարտանալով հայրենիքը չեն սիրում (անցյալը մոռանալու մասին չի խոսքը): 

Հայրենասիրությունը կուրծք պատռելով բղավելը չի: 
Հայրենասիրությունը խոսք չի, բառ չի, վարք է”,-գրել է օգտատերը:

 

 “Շնորհավոր, Հայաստան ջան, շնորհավոր, հայեր ջան:

Անենք հնարավորը, որպեսզի պահպանենք ու զարգացնենք մեր պատմության խոշորագույն ձեռքբերումը:

Լինենք միասնական, հիշենք, թե ովքեր են մեզ շրջապատում եւ ինչ գնով ձեռք բերեցինք Անկախությունը”,-նման ուղերձ է հղել Դավիթ Մուրադյանը:

“Էս երկրի սրտի ամեն բաբախ, ցանկացած հաջողություն ու դժբախտություն օրգանապես իմն են: Էս երկրի անկախությունն իմ անձնական ձեռքբերումն է, էս երկրի անկախությունն իմ երջանկության ու հպարտության հիմքն է, քանի որ չեմ կարող հպարտանալ, երբ երջանիկ չեմ: Էս երկրի անկախությունն էն թթվածինն է, առանց որի ես չկամ, իմ երեխեքը չեն լինի, իսկ ծնողներիս արածը կարժեզրկվի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՄԻԱԿ ՈՒ ՎԵՐՋԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է”,-գրել է օգտատեր Լեւոն Սարդարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ