09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր. Բարաք Օբամա

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

“Հարգելի պարոն Նախագահ,

Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության եւ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջեւ շփումները, մշակութային եւ տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են եւ ոգեշնչող:

Մենք գնահատում եւ հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաեւ այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, եւ մենք առաջիկա բազում տարիների համար եւս ակնկալում ենք համագործակցության շարունակում եւ խորացում”,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ