09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի բարեփոխումների շարունակման գործում:

Հայաստանի անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

“Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին խաղաղության եւ բարգավաճման իմ անկեղծ բարեմաղթանքները:

Ավելի քան քսան տարի է, ինչ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ ձեւավորվել են առանձնահատուկ հարաբերություններ` հիմնված վստահության եւ բարեկամության վրա: Ես հետամուտ եմ Ձեզ հետ միասին շարունակելու աշխատանքը` միտված մեր երկու երկրների միջեւ կապերի խորացմանը, ինչպես դա իրականացրել ենք վերջին երկու տարիների ընթացքում:

Այս տարվա մայիսին Երեւան կատարած իմ պետական այցի ընթացքում հնարավորություն ունեցա նաեւ իրազեկ լինելու այն կարեւոր բարեփոխումներին, որոնք նախաձեռնել է Ձեր երկիրը` ապահովելու համար իր զարգացումն ու արդիականացումը: Վստահեցնում եմ, որ Ֆրանսիան լիակատար աջակցություն կցուցաբերի այս ձեռնարկի շարունակման գործում:

Ի վերջո ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնցում Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծապես ներգրավված է, առաջիկայում պսակվեն հաջողությամբ: Ուրախ եմ այս առիթով հյուընկալելու Ձեզ Փարիզում սույն տարվա հոկտեմբերի վերջին:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը”,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ