16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար. ԱԺ նախագահ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել:

 

Ուղերձում ասված է.

 

Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:

Ավելի քան երկու տասնամյակ առաջ արդարացիորեն  իրականացրեցինք  մեզ տրված պատմական հնարավորությունը:

Անկախությունը շարունակում է կռվախնձոր ու փորձաքար մնալ մեծ ու փոքր երկրների եւ ժողովուրդների համար: Մեր օրերում մարդկությունը գտնվում է ինտենսիվ եւ հակասական վերափոխումների գործընթացներում: Ուստի եւ միշտ պետք է լինենք զգոն, խնամքով վերաբերվենք մեր ազգային ինքնագիտակցությանը, պետականությանը, լեզվին ու մշակույթին, ազգային արժեքներին:

Սիրելի հայրենակիցներ,

որտեղ էլ որ ապրեն հայերը, նրանց սրտում անմար է հայրենիքի հանդեպ սիրո կրակը: Այսօր այդ կրակն ավելի վառ պահելու,  հայրենիքի  հանդեպ օրեցօր ավելի ջերմացող զգացմունքների, ավելի պինդ ձեռքսեղմումի եւ ավելի գործնական քայլերի կարիք կա: Գլխավորը միասնական մնալն է ու չընկրկելը, համերաշխ գործելը  եւ հաստատակամությունը:

Եւս մեկ անգամ շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ:  Մաղթում եմ բոլորիս խաղաղություն եւ բարեկեցություն: Թող անկախության յուրաքանչյուր հաջորդ տարեդարձ արձանագրի նոր հաջողություններ ու  ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության ու համայն հայության կյանքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ