21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2014

Ի՞նչպես ձեռք բերել ինքնապաշտպանական զենք. ուղիղ կապ

Սեպտեմբերի 30-ին հերթական “Ուղիղ կապի” հյուրն է լինելու ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ,  ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք  ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձեւակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքով պարգեւատրման, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաեւ […]

100 տարի անց ոչինչ չի փոխվել. արգենտինացի գրող Մարիանո Սարավիայի հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին

2014թ. սեպտեմբերի 28-ին իսպանական հայտնի “Vegamediapress”  կայքում լույս է տեսել արգենտինացի ականավոր  գործիչ, գրող Մարիանո Սարավիայի հոդվածը “Հալեպ, հարյուր տարի անց” վերնագրով: Հոդվածում հեղինակը անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության թեմային և ցեղասպանությունից 100 տարի անց Սիրիայի հայաբնակ Հալեպ քաղաքում իրադարձությունների կրկնությանը: Մասնավորապես հեղինակը նշում է, որ իր նպատակն է հոդվածում ներկայացնել նրանց մասին, ում մեղսակից անտարբերության և ցեղասպանին օժանդակելու պատճառով է, որ […]

Կառլեն Մկրտչյանը վերադարձել է

Սեպտեմբերի 27-ին Դոնեցկի ”Մետալուրգն” ընկերական հանդիպում է անցկացրել Կիեւի ”Բուչա” թիմի հետ: Երկրորդ խաղակեսում փոխարինման են դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Ռումյան Հովսեփյանը եւԿառլեն Մկրտչյանը: Վերջինս երկար ժամանակ մարզավիճակ էր ձեռք բերում:  Հիշեցնենք, որ երկուսն էլ` Ռումյանն ու Կառլենը, հրավիրվել են Հայաստանի հավաքական մասնակցելու Ֆրանսիայի եւ Սերբիայի հետ հանդիպումներին:

ՀՀԿ-ը արտահերթ նիստին չի մասնակցի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր 18.30 արտահերթ նիստ է հրավիրվում: Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրել էր ՕԵԿ խմբակցությունը՝ քննարկելու ”Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” և այլ օրենքներ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով խեսելով` նշեց, որ այս հայտարարությունն իր մոտ զարմանք է առաջացնում: ”Արտահերթ նիստի հետ կապված զարմանալի […]

Անձնական թշնամանք ունեն.ահազանգ Իջևանից

՛՛Էլեկտրոցանցի աշխատակիցները կորցրել են մարդկային բոլոր տեսակի արժանիքները: Հերիք չի՝  տարաբնույթ ճանապարհներով թալանում ու վնասում են խեղճ ժողովրդին, հիմա էլ թշնամանքով են լցվել հեռուստաընկերության հանդեպ՛՛,-քիչ առաջ Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ՛՛Իջևան՛՛ հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը: Հեռուստաընկերության տնօրենի փոխանցմամբ  երկու օր իրենք զրկված են եղել եթեր ունենալու հնարավորությունից.՛՛Նկարահանումների համար սահմանամերձ գյուղերում էինք, եկանք ու հոսանքը […]

Վռազողը տղա չի բերում. Շարմազանովը` ԲՀԿ-ականներին

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ”Արտոնագրային վճարումների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Տեխնիկական խնդիրների պատճառով ԱԺ մեծամասնության 6 պատգամավորներ կողմ քվեարկեցին նախագծին, որով արդեն նախագիծն ընդունվում էր: Երբ նախագիծը կրկին դրվեց քվեարկության, ԲՀԿ խմբակցության պատգամավորները, ովքեր ևս սխալ էին քվեարկել, պահանջեցին կրկին քվեարկության չդնել: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը […]

Նյու Յորքի ոստիկանները հայհոյելու համար կարգի են հրավիրել Էրդողանի զարմիկին /վիդեո/

Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը այցին վերջին օրը վիճաբանություն է ունեցել Նյու Յորքի ոստիկանների հետ, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Դողան” լրատվական գործակալությանը: ԱՄՆ-ից հեռանալուց առաջ, երբ Էրդողանը մասնակցելիս է եղել “TURKEN” հիմնադրամի “Mandarin Oriental” հյուրանոցում կազմակերպած ճաշին, մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել հյուրանոցի շենքի առջև: Էրդողանի թիկնապահները, որոնց մեջ […]

Ի՞նչ է ուզում ասել իշխանությունը Սուրիկ Խաչատրյանի նշանակմամբ

Ազգային ժողովի նիստին նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե ինչ է ուզում գործող իշխանությունն ասել, Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ: ”Մեկ տարի առաջ այս դահլիճում ես իմ ելույթում հրապարակեցի փաստեր, որոնք հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ Սյունիքի նախկին, հիմա արդեն գործող մարզպետ Սուրիկ […]

“Վիրավորական չէ”. ինչու ԲՀԿ-ը կողմ չէր Փաշինյանի նախագծին

 Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած ”Սահմանապահ համայնքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը օրակարգ մտնելու հարցը: ՀԱԿ պատգամավորը նշեց, որ այս նախագիծը արտոնություններ է տալիս սահմանապահ բնակիչներին, ոչ թե ձեռնարկատերերին: Նախատեսվում է տալ որոշակի արտոնություններ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և մի քանի այլ գյուղերի բնակիչներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի