25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նյու Յորքի ոստիկանները հայհոյելու համար կարգի են հրավիրել Էրդողանի զարմիկին /վիդեո/

Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը այցին վերջին օրը վիճաբանություն է ունեցել Նյու Յորքի ոստիկանների հետ, գրում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական “Դողան” լրատվական գործակալությանը:

ԱՄՆ-ից հեռանալուց առաջ, երբ Էրդողանը մասնակցելիս է եղել “TURKEN” հիմնադրամի “Mandarin Oriental” հյուրանոցում կազմակերպած ճաշին, մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել հյուրանոցի շենքի առջև:

Էրդողանի թիկնապահները, որոնց մեջ է եղել նաև զարմիկը` Ալին Էրդողանը, ցուցարարների հետ լեզվակռվի են բռնվել և հայհոյել նրանց: Երբ Նյու Յորքի ոստիկանները փորձել են ցուցարարների մոտից հեռացնել Էրդողանի թիկնազորի անդամներին, վերջիններս քաշքուկ են սկսել ոստիկանների հետ: Բանը հասել է այնտեղ, որ ոստիկանները թիկնապահներից մեկին անգամ ցանկացել են ձերբակալել:

Միջադեպը հարթվել է, բայց Էրդողանը ստիպված է եղել ներսուդուրս անել հյուրանոցի հետնամուտքով:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ