12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ը արտահերթ նիստին չի մասնակցի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր նիստում հայտարարեց, որ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր 18.30 արտահերթ նիստ է հրավիրվում: Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրել էր ՕԵԿ խմբակցությունը՝ քննարկելու ”Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” և այլ օրենքներ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով խեսելով` նշեց, որ այս հայտարարությունն իր մոտ զարմանք է առաջացնում:

”Արտահերթ նիստի հետ կապված զարմանալի էր այս հայտարարությունը, կարծես թե ընդհանուր հայտարարի էինք եկել”,-ասաց նա՝ ընգծելով, որ դեռ ՍԴ-ում քննման առարկա են վերոնշյալ օրենքների սահմանադրականության հարցերը, և Կառավարությունը նախագծերի վերաբերյալ հայտնել է իրավաբանական կարծիքը. առայժմ ձեռնպահ մնալ քննարկումներից ու անդրադառնալ ՍԴ-ի որոշումից հետո: ”ՀՀԿ-ն նպատակահարամր չի գտնում մասնակցել արտահերթ նիստին”,-ասաց Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ