20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անձնական թշնամանք ունեն.ահազանգ Իջևանից

՛՛Էլեկտրոցանցի աշխատակիցները կորցրել են մարդկային բոլոր տեսակի արժանիքները: Հերիք չի՝  տարաբնույթ ճանապարհներով թալանում ու վնասում են խեղճ ժողովրդին, հիմա էլ թշնամանքով են լցվել հեռուստաընկերության հանդեպ՛՛,-քիչ առաջ Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ՛՛Իջևան՛՛ հեռուստաընկերության տնօրեն Նաիրա Խաչիկյանը:

Հեռուստաընկերության տնօրենի փոխանցմամբ  երկու օր իրենք զրկված են եղել եթեր ունենալու հնարավորությունից.՛՛Նկարահանումների համար սահմանամերձ գյուղերում էինք, եկանք ու հոսանքը անջատված էր: Ընդհամենը 12 հազար դրամ պարտք է եղել, եկել անջատել ու գնացել են :Անմիջապես մուծել եմ, բայց  Էլեկտրիկ  Կարինեն ասաց, որ չի կարող միացնել , քանի որ շաբաթ և կիրակի օրերը ոչ աշխատանքային են: Ակնարկեց, որ ուզեմ կմիացնեմ, բայց չեմ միացնում՛՛:

Նաիրա Խաչիկյանը տեղեկացրեց, որ իրենց հեռուստաընկերությունը շարունակ վեր է հանում մարզի բնակչության խնդիրները: Մարդիկ շարունակ դիմում են իրենց անհանգստացնող խնդիրներով և նա անմարդկային է համարում նման վերաբերմունքը հեռուստաընկերության նկատմամբ:

՛՛Ի՞նչի կհասնեն մի երկու օր մեր եթերը խափանելով: Միևնույն է հոսանք կունենանք ու կշարունակենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին՛՛,-զայրույթը կիսեց հեռուստաընկերության տնօրենը: Նա նշեց, որ առավոտյան ինքը զանգահարել է էլեկտրոցանցի պետին, վերջինս սակայն հանգիստ ասել է, որ միացումները լինում են 12-ից հետո:

Պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին էլեկտրոցանցի պետ Ահարոն Մխիթարյանը ասաց, որ հոսանքը անջատված է եղել պարտքի պատճառով: Իրենք առաջնորդվել են կանոնակարգով և այս պահին արդեն հոսանքը միացված է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ