Երեւանի քաղաքապետը կարեւորել է ներդրումային ծրագրերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները եւ նշել, որ այսօր Երեւան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր. “Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարեւորում ենք նաեւ […]