21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ընթացքը եւ անդրադարձել առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, տեղեկացվել է, որ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մենակատարների մասնակցությամբ արդեն իսկ տեղի է ունեցել մաեստրոյին նվիրված հոբելյանական համերգ, կառավարության աջակցությամբ հրատարակվել է «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, պատրաստվել են տարբեր հեռուստահաղորդումներ, տեսաֆիլմեր՝ նվիրված մեծանուն արվեստագետին: Չեքիջյանին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված փառատոններում ու ծրագրերի շրջանակում:  

Սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան:  Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ:

2015 թվականին էլ նախատեսվում է համերգային երեկո կազմակերպել Նյու-Յորքում: Կբացվի նաեւ Հովհաննես Չեքիջյանի գործունեությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես:

Նիստի ավարտին Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ իր հոբելյանին նվիրված միջոցառումները կառավարության կողմից լավագույնս կազմակերպելու  համար:

               

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ