18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երեւանի քաղաքապետը կարեւորել է ներդրումային ծրագրերը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության  արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարի հետ:  Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները եւ նշել, որ այսօր Երեւան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր. “Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարեւորում ենք նաեւ միջազգային փորձի փոխանակումը:

Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարեւոր է նաեւ գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երեւանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ գործընկերային երկուստեք կապեր կհաստատենք նաեւ Երեւանի եւ Ամանի միջեւ”, – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարն իր հերթին ընդգծել է, որ կանի հնարավորը, որպեսզի Երեւանի եւ Հորդանանի մայրաքաղաք Ամանի միջեւ եւս գործընկերային հարաբերություններ հաստատվեն.

“Մայրաքաղաքի կառավարման հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, եւ վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ձեւավորելու ուղղությամբ:

Հաշվի առնելով նաեւ շատ հարցերում երկու մայրաքաղաքների նմանությունները՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում գործնական քայլեր ձեռնարկել հնարավորին կարճ ժամանակում Ամանի եւ Երեւանի միջեւ քույր քաղաքների համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ”,- նշել է դեսպանը:

Շնորհակալություն հատնելով պատրաստակամության համար՝ Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է նաեւ քույր եւ գործընկեր քաղաքների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ