07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Սուրիկ Խաչատրյանը վախենալու չի

“Պարոն Խաչատրյանը ինձ շատ մտերիմ անձնավորություն է, ես չեմ տեսել որ իրա տեսքը, շարժուձևը որևէ մեկի նկատմամբ վախ առաջացնի”,-լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնին նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման հնարավորությանը կարծիք հայտնեց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը` չհամաձայնվելով լրագրողի պնդմանը, թե մինչ օրս Սյունիքում վախի մթնոլորտ է տիրում է:

“Եկեք դուրս գանք այս ստերեոտիպերից,-կոչ արեց Այվազյանը՝ հավելելով,-մարզային կառույցների ղեկավարները չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կանեն, որովհետև նրանք կատարում են կառավարության, պետության որդեգրած քաղաքականությունը”:

Պետք չէ՞ վախենալ 71-93  թվականներին հինգ անգամ դատված Սուրիկ Խաչատրյանից, լրագրողի հարցից Վարդան Այվազյանը զարմացավ, ապա շտապեց հիշեցնել, որ ՛՛նույն Սուրիկ Խաչատրյանը թշնամու հետ մինչև վերջին տարիները կռվել է՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ