12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Ոչ ցեղասպանություններին”. ջահերով երթ` ընդդեմ եզդիների սպանդի

Երիտասարդական կազմակերպությունների եւ եզդիական համայնքնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի “Ոչ ցեղասպանություններին” ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ` ընդդեմ եզդիների սպանդի: Երթի շրջանակներում կտարածվեն ուղերձներ դեսպանատներին: Այս մասին այսօր նախաձեռնության անդամները տեղեկացրին լրագրողներին :

Նախաձեռնության անդամ Նելլի Գիշյանն ասել է, որ երթի Իրաքում եզդիների ցեղասպանության խնդիրն է: Նախաձեռնության մեկ այլ անդամ Խդր Հաջոյանն էլ տեղեկացրել է, որ ինքը զրուցել է Թուրքիայում կռվող եզդիներից մեկի հետ, ով էլ ասել է, որ գրավել են յոթ եզդիական գյուղեր:

“Զախոյի տարածքում հարյուր հազարից ավելի փախստականները գտնվում են ծայրահեղ վիճակում. ունեն սննդի պակաս, հումանիտար օգնությունը տեղ չի հասնում: Ընդհանուր զոհերի թիվը հասնում է 20.000-ի”,-ասել է բանախոսը:

Նա նաեւ նշել է, որ թե ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել եզդիներին, բայց Թուրքիան չի ցանկանում համագործակցել ՀՀ իշխանությունների հետ:

“Այլ միջոցներ է պետք գտնել”,- ասել է նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ