18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի նախագահի ճնշումը, փաստորեն, չգործեց. Շարմազանով

”Ես նոր հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Ապոստոլոս Կակլամանիսի հետ, որի օրոք է ընդունվել Հայոց ցեղասպանությունն ու ով ղեկավարում է Հունաստան-Հայաստան պատգամավորական բերակամական խումբը: Ես իմ ողջույններն եմ հղել Ազգային ժողովի անունից ու շնորհակալություն եմ հայտնել նրանց 54 պատգամավորներներին, ովքեր կողմ են քվեարկել ու վստահեցրել եմ, որ սա ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ իրականացված քայլ էր, այլ ժխտողականության դեմ պայքար”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ երեկ Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ:

”Ես ասել եմ` այս օրինագիծը դուռ է փակում նոր ցեղասպանությունների առաջ և նա էլ բոլոր պատգամավորների անունից նշեց, որ իրենք պայքարում են ժողովրդավորության, ցեղասպանության ճանաչման համար և ասաց, որ մեր պաքարը միասին առջևում է”,-նշեց ԱԺ փոխնախագահը: 

Հարցին, թե կարծում է, որ այս օրինագծի ընդունումը կարող է նպաստել, որ Ֆրանսիայի խորհրդարանը ևս առաջիկայում նման օրինագիծ ընդունի, նա պատասխանեց, որ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, վաղն էլ է հանդիպելու: Հանդիպումը եղել է սոցիալիստների խմբակցության ղեկավարի հետ, ու նրանք վստահեցրել են, որ կողմնակից են, որ այդ օրենքն ընդունվի, գտնում են, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող, և որքան էլ լինեն ճնշումներ թուրքական կողմից, նրանք գնալու են այդ քայլին և իրենց քաղաքական կամքն է, որ ճանաչեն դատապարտման օրինագիծը: ”Վալերի Բուայեն ունի ադ օրինագծի նոր նախագիծ, մենք պետք է շահագրգռված լինենք, որ այս հարցում նրա կուսկացությունն ու սոցիալիստները միասնական լինեն, որովհետև Հայոց ցեղասպանությունը կուսակցական պատկանելիություն չի ճանաչում”,-շեշտեց Շարմազանովը:

Վերջինս ընդգծեց` ցեղասպանության ժխտողականութան դեմ պայքարը նոր թափ է հավաքում: ”Մենք տեսանք, որ այն, ինչ-որ անշրջելի է, պետք է լինի”: Ըստ նրա`  շատ ավելի լսելի է  լինում, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են աշխարհի այլ երկրների խորհրդարանները: ”Միջազգային առաջադեմ մարդկությունը հասկանում է`  քանի դեռ օրենքով չի պատժել նրանց, ովքեր որ ժխտում են անհերքելին` ցեղասպանությունները և հանցագործությունները մարդկության նկատմամբ, վտանգ կա, որ ցեղասպանությունները կկրկնվեն, և փաստորեն նմանատիպ օրինագծերով մենք փակում ենք դուռը, և պատուհանը, և երդիկը բոլոր ճկուն ճնշումների վրա”:

Շարմազանովը Հունաստանի պառլամենտի այս օրինագծիը  կարևոր է համարում նաև այն պատճառով, որ Նյուպորտում Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետին, ներկայացրել իր դժգոհությունն այս օրինագծի վերաբերյալ, սակայն փաստացի նրա ճնշումը չգործեց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ